June 2023

Kivera

Ինքնության դիզայն

Սոցիալական Ցանցերի Մարքեթինգ

Kivera բրենդը հիմնադրվել է 2005 թվականին Արևիկ Սիմոնյանի կողմից. Kivera-ն ունի տարբերվող և ճանաչելի ձեռագիր՝ բրենդում գերակշռում է կանացի և նրբագեղ հագուստը, որը երբեք հնաոճ չի դառնում։ Ապրանքանշի ԴՆԹ-ն խորհրդանշում է նրբագեղություն, կանացիություն և հավերժ դասականություն։ Kivera-ն նորաձևության աշխարհի առանցքային մասնակից է, որը շատ հաճախ ոգեշնչվում է հայկական բազմադարյան մշակույթով, արվեստով և ճարտարապետությամբ։ Ավելորդ է ասելի, որ մեր թիմը մեծ ոգևորվածությամբ անցավ աշխատանքի։

Նկարահանումներ

Ամանորյա նկարահանումն իրականացվել է դեկտեմբերյան Երևանի փողոցներում, այդպիսով՝ ստացվել է ամանորյա տոնական տրամադրության, շքեղ զգեստների և քաղաքային տեսարանների հետաքրքիր և խոսուն միաձուլում։ Վալենտինին նվիրված նկարահանումը ռոմանտիկայի և նրբության անզուգական համադրություն էր, որտեղ ամեն մանրուք հագեցած էր սիրո ջերմությամբ։

Kivera-ի հետ համագործակցության շրջանակներում մենք կազմակերպել և հաջողությամբ իրականացրել ենք մի շարք թեմատիկ նկարահանումներ՝ ամանորյա, Սբ Վալենտինին նվիրված և այլն։

Բրանդինգ

Kivera բրենդի ստեղծման ոգեշնչման աղբյուր է եղել հայկական բազմադարյան մշակույթը, բրենդի հավաքածուներն ուսումնասիրելիս դժվար չէ նկատել հայկական նախշեր, խորհրդանշական խաչեր և հայկական արվեստը գովերգող այլ դետալներ, այնուամենայնիվ՝ Kivera-ն այս ամենին տալիս է իր ուրույն:

Տարբերվող ընթերցումը, հայկական ավանդույթները փաթեթավորելով նրբագեղության և կանացիության մեջ։ Պատմական ժառանգության գեղագիտության և ժամանակակից նորաձևության միախառնումը՝ նորաձևության միջազգային ասպարեզում Kivera-յին դիրքավորել է որպես հայկականության և հայ մշակույթի ներկայացուցիչ։

Սոցիալական լրատվամիջոց

Մեր թիմի նպատակն էր բրենդի ողջ էսթետիկան փոխանցել սոցիալական ցանցի ժապավենի միջոցով։ Բացի այդ, քանի որ էջի հետևորդների զգալի զանգվածը ռուսաստանաբնակ էր, կար անհրաժեշտություն էջում ներառելու նաև ռուսաց լեզվով գրառումներ։ Այսպիսով՝ մենք ստեղծեցինք Kivera-ին առավելագույնս համապատասխանող կոնտենտ՝ նրբագեղ և հիշվող նկարները համադրելով սլացիկ և գրավող գրառումների հետ։

Վաճառքները խթանելու և ավելացնելու համար շատ կարևոր էր հաճախորդների նամակներին արագ, գրագետ և ճշգրիտ պատասխանելը։ Մեր թիմը հաջողությամբ կազմակերպել և իրականացրել է այդ գործընթացը, անգամ Սև ուրբաթի ընթացքում հաճախորդներին տրամադրելով թարմացված և հստակ տեղեկություններ։ Այսպիսով՝ Kivera-ի էջն աչքի էր ընկնում ներդաշնակ վիզուալ տեսքով, բրենդի ոգին փոխանցող տեքստերով և, իհարկե, հաճախորդների հետ ակտիվ կոմունիկացիայով։

Արդյունքում

Համագործակցության արդյունքում արդեն իսկ ճանաչված Kivera բրենդը գրանցեց շոշափելի ձեռքբերումներ։ Նրբագեղությունով, ազնվականությունով և ճոխ կանացիությունով ոգեշնչված, հստակեցված և թարմացված բրենդինգն էլ ավելի ամրապնդեց Kivera-ի դիրքերը նորաձևության աշխարհում։ Թվային հարթակում բրենդի ներկայացման՝ մեր որդեգրած ռազմավարությունը նպաստեց կայքի այցելիության աճին, զգալիորեն խթանեց վաճառքները, հատկապես ավելացած պահանջարկի ժամանակահատվածներում՝ Սև ուրբաթ, Ամանոր և այլն։ Այս համագործակցության ընթացքում ստեղծված բրենդինգն ու կիրառված մարքեթինգային ռազմավարությունը զգալիորեն նպաստեցին ոլորտում Kivera-ի առաջատար դիրքի ամրապնդմանը։

Տեսնել ավելին

Trusted process designed to deliver great results

Get in touch

Elite plaza business center

+374 94 41 203 931

info@businesshub.com