2023 թվականի հունիս

Gold's Gym

Վեբ դիզայն

Անհատական դիզայն

Սոցիալական մեդիա մարքեթինգ

Gold’s Gym -ը Երևանի ամենաառաջին և ամենաանվանի մարզասրահներից է։ Տարիներ շարունակ մարզասրահը շարունակում է համապատասխանել միջազգային բարձր ստանդարտների՝ կատարելագործվելով և ընդլայնվելով։
Այսօր Gold’s Gym -ն առաջարկում է մարզումների` ժամանակակից չափանիշներին համապատասխանող սարքավորումներ եւ ոլորտում առաջատար ֆիթնես ծրագրեր, այդ թվում` խմբային մարզումներ, անհատական մարզումներ, սրտանոթային համակարգին ուղղված վարժություններ սարքավորումների օգնությամբ, հեծանվավազք, պիլատես, յոգա: Նման գործընկեր ունենալը միշտ շատ հաճելի է թեև մեծ է նաև պատասխանատվությունը։

The problem and the solution

Ցանկացած մարզասրահի հպարտությունը վերջինիս տեխնիկական հագեցվածությունն է։ Իսկ Gold’s Gym -ը հպարտանալու մեծ տեղիք ունի։ Մենք իրականացրել ենք բազմաթիվ ֆոտոնկարահանումներ, որոնցով ցույց ենք տվել թե՛ տեխնիկական հագեցվածության աստիճանը, թե՛ մարզիչների կազմը, թե՛ պարզապես մարզասրահի առօրյան։

Սպորտային ակումբի սոցիալական էջերը պետք է ոգեշնչող և մոտիվացնող լինեն, բայց միևնույն ժամանակ նաև իրատեսական։ Կատարյալ մարմինները և մարդիկ վաղուց ձանձրացրել են օգտատերերին։ Մեր նպատակն էր ստեղծել դինամիկ էջ, որը կարտացոլի իրական մարդկանց իրական հաջողությունները՝ ցույց տալով, որ արդյունքի հասնելու համար կարևոր է սկսել մարզվել հենց հիմա։

Այլ նախագծեր

Trusted process designed to deliver great results

Get in touch

Elite plaza business center

+374 94 41 203 931

info@businesshub.com