2023 թվականի հունիս
Victory park
Վեբ դիզայն
Անհատական դիզայն
Սոցիալական մեդիա մարքեթինգ
«Հաղթանակ» զբոսայգին կենդանի պատմություն է թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների համար, քանի որ իր մեջ կրում է յուրաքանչյուր սերնդի ուրույն պատմությունը։ Այգին բացվել 1950 թվականին, նույն թվականին այդտեղ տեղադրվել է Ստալինի հուշարձանը, վերջինիս պատճառով էլ այգին ստացավ իր 2-րդ, ոչ պաշտոնական անվանումը՝ «Մոնումենտ»։ Երևան քաղաքի խորհրդանիշ վայրին հարիր է ունենալ ոճային էջ, որը հնարավորինս կփոխանցի այգում տիրող երջանիկ մանկության մթնոլորտը։ Հենց այդ նպատակով էլ «Հաղթանակ» զբոսայգին դիմեց մեզ։ Մեր թիմը, նախևառաջ, առանձնացրեց իր առջև դրված խնդիրներն ու նպատակները.
The problem and the solution
«Հաղթանակ» զբոսայգու սոցիալական էջերի համար մշակվեց ոճ՝ ստեղծվեց հատուկ գունային գամմա, որը դիտողի մոտ ուրախ ասոցիացիներ էր առաջացնում։ Իսկ պարբերաբար իրականացվող մի շարք ֆոտոնկարահանումները թույլ էին տալիս իրական ժամանակի ռեժիմով հետևել այգում անցկացվող միջոցառումներին, ծանոթանալ նոր և թարմացված ատրակցիոններին, ինչպես նաև նոստալգիկ պահեր ապրել՝ մանկության կարուսելները տեսնելով։
Թիմից պահանջվում էր Instagram, Facebook սոցիալական ցանցերում այգու էջի դինամիկ վարում, որը բացի լիարժեք օնլայն հարթակ ստեղծելուց, հանգեցրեց նաև վաճառքների աճին։ Շատ կարևոր էր, որ «Հաղթանակ» զբոսայգու էջը տարբերվի մրցակից այգիների էջերից, ունենա իր ուրույն մթնոլորտը։ Այս խնդրի լուծման համար էջերի վարման քաղաքականության մեջ շեշտը դրվեց այգում՝ հնի ու նորի միախառնման և միաձուլման վրա։
Այլ նախագծեր
Hundred CSJH
2022
Artfood
2018-ից
HBM Group
2022
Luxio
2022
Kivera
2022
Modern implant medicine
2022
Victory park
2022
Gold's gym
2022
BestWay tour
2022
Tsaghkunk
2022