2023 թվականի հունիս
HLF
Անհատական դիզայն
Սոցիալական մեդիա մարքեթինգ
Վեբ դիզայն
Սուրբ Մորիցում անցկացվող The Health and Longevity Forum-ը նպատակ ուներ վերաիմաստավորելու առողջության և երկարակեցության մասին պատկերացումները։ Businesshub-ի թիմին էր վստահվել այս հեղինակավոր միջոցառման համար լոգոյի և կորպորատիվ ոճի մշակումը։ Մեր առաջնահերթ նպատակն էր ամփոփել և ճիշտ ներակայացնել համաժողովի՝ առողջության և երկարակեցության հանդեպ ամբողջական մոտեցումը՝ միաժամանակ ստեղծելով վստահելիության և նորարարության զգացում:
The concept of HLF tour branding
Լոգոյից բացի մեր թիմը մշակել է նաև համաժողովի կորպորատիվ ոճը: Յուրաքանչյուր բաղադրիչ՝ գունային գունապնակներից մինչև տառաոճ, մանրակրկիտ ընտրված էր՝ համաժողովի համոզմունքներին և արժեքներին համահունչ: Արդյունքում կորպորատիվ ոճը կատարելապես արտահայտում է համաժողովի տեսլականը՝ միևնույն ժամանակ լինելով առողջության և բարեկեցության վառ ներկայացում։
Ստեղծագործական գործընթացը սկսվեց ֆորումի հիմնական արժեքներն ու նպատակները մանրակրկիտ հասկանալով: Այնուհետև մենք այդ պատկերացումներն արտացոլեցինք լոգոյի մեջ, վերջինս մարմնավորում էր կենսունակությունը, հավասարակշռությունը և հեռանկարային մտածողության ոգին:
Արդյունքը
Մեր համառ աշխատանքի արդյունքում ստեղծվեց ապրանքանիշի առանձնահատուկ ինքնությունը, որը կատարելապես արտացոլում է Առողջության և երկարակեցության համաժողովի էությունը: Լոգոն և կորպորատիվ ոճը ոչ միայն մարմնավորում են միջոցառման արժեքները, այլև ծառայում են որպես տեսողական խարիսխ՝ ներգրավելով մասնակիցներին մի տիրույթ, որտեղ առողջությունը, նորարարությունը և բնությունը անխափան կերպով միավորվում են:
Այլ նախագծեր
Hundred CSJH
2022
Artfood
2018-ից
HBM Group
2022
Luxio
2022
Kivera
2022
Modern implant medicine
2022
Victory park
2022
Gold's gym
2022
BestWay tour
2022