2023 թվականի հունիս
Tsaghkunk
Լուսանկարչություն
Վեբ դիզայն
Սոցիալական մեդիա մարքեթինգ
«Ծաղկունք» գլկատունը առաջին և միակ հայաստանյան ռեստորանն է, որն արժանացել է Միշլենյան աստղի։ Մեծ ոգևորությամբ մենք ստանձնեցինք «Ծաղկունքի» թվային ներկայությունը ապահովելու առաքելությունը՝ գրավիչ վեբ-կայքի ստեղծում, նկարահանումների կազմակերպում, սոցիալական ցանցերի վարում։
Թվային ցուցափեղկի պատրաստում և խորը խոհարարական նկարներ.
«Ծաղկունքի» վեբ-կայքը ստեղծելիս մեր առջև նպատակ էր դրված, որ վերջինս փոխանցի գլկատան ոգին և մշակութային կարևորությունը։ Մենք ստեղծեցինք վեբ-կայք, որը կարծես՝ թվային կտավ լինի, որտեղ պատկերված են գլկատան հարուստ ժառանգությունը և նրբահամ խոհանոցը։ Վեբ-կայքում ներկայացված է առաջարկվող խոհանոցի հայկակականության և ավանդականության լիովին նոր, ժամանակակից ընթերցումը, որն էլ հենց արժանացել է Միշլենյան աստղի։
Businesshub-ի թիմը կազմակերպել է նաև մի շարք նկարահանումներ՝ «Ծաղկունքի» խոհարարական ճանապարհորդությունը ներկայացնելու համար։ Նկարահանումների միջոցով հաջողվել է բացահայտել և փոխանցել յուրաքանչյուր ուտեստի բնույթը, մթնոլորտը և մշակութային նրբությունները: Նկարները լիովին փոխանցում էին «Ծաղկունքի» նվիրվածությունը ճաշկերույթի կազմակերպման համաշխարհային բարձրագույն չափանիշներին։
Սոցիալական մեդիայի ռազմավարական կառավարում (SMM).
Վերը նշված գործառույթներից բացի, մենք իրականացրել ենք «Ծաղկունքի» սոցիալական հարթակների վարում։ Համադրելով գրավիչ տեքստերն ու գլկատան անզուգական մթնոլորտը փոխանցող նկարները՝ մենք ստեղծեցինք գլկատան էությանը համապատասխանող ժապավեն։
Արդյունքում
Համագործակցության արդյունքում արված աշխատանքը ընդգծեց «Ծաղկունքի» յուրահատուկ մոտեցումը և հստակեցրեց վերջինիս դիրքը՝ որպես հայկական խոհարարական ժառանգության ներկայացուցիչ միջազգային հարթակում։
Այլ նախաղծեր
Hundred CSJH
2022
Artfood
2018-ից
HBM Group
2022
Luxio
2022
Kivera
2022
Modern implant medicine
2022
Victory park
2022
Gold's gym
2022
BestWay tour
2022
Tsaghkunk
2022