about

LUXIO by Akzentz Armenia

Luxio by Akzentz— եղունգների խնամքի պարագաներ և նյութեր արտադրող առաջատար ընկերություններից է։ Իր նյութերի ստեղծման համար ընկերությունն օգտագործում է նորարական բանաձևեր, որոնք ապահովում են կայուն և երկարաժամկետ ծածակույթ։ Արդեն մի քանի տարի է՝ այս աշխարհահռչակ բրենդը ներկայացված է նաև Հայաստանում՝ Երևանի կենտրոնում։ Luxio by Akzentz սրահը վայր է, որտեղ մատնահարդարների պրոֆեսիոնալիզմը հանդիպում է Luxio by Akzentz նորարարական բանաձևերին՝ ստեղծելով անգերազանցելի արդյունք։ Մեր թիմի համար շատ ուրախալի էր, որ ընկերությունը դիմեց հենց մեզ, ընկերությանը վայել սոցիալական էջեր ստեղծելու և վարելու համար։

Բրենդի կոմունիկացիա և առաջխաղացման գործիքներ

Կորպորատիվ ոճի ստեղծում և զարգացում

Luxio by Akzentz-ի գունապնակը հաշվում է ավելի քան 200 գույն, ուստի շատ կարևոր էր արտացոլել այդ բազմազանությունը օնլայն հարթակում։ Այդ նպատակով ստեղծվեցին սոցիալական պաստառներ և անիմացված գիֆեր, որոնք ցույց էին տալիս ողջ գունային բազմազանությունը։ Ինչպես գիտենք, կոլորիստիկայում սևը համարվում է բանալի գույն, բացի այդ այն նաև Luxio by Akzentz-ի տարբերակիչ գույնն է, այսպիսով մենք ադապտացրել ենք բրենդի գույնը՝ հետաքրքիր դիզայներական լուծումներ տալով։ Հարկ է նշել, որ նման կոնտենտ ստեղծվել է ոչ միայն հայաստանյան, այլև Դուբայի մասնաճյուղի համար։

Թվային մարքեթինգ

SMM

Սոցիալական կայքերը պոտենցիալ հաճախորդների վրա ներազդելու ամենաարդյունավետ գործիքներից է։ Վերը նշվածը հաշվի առնելով՝ մեր թիմը կենտրոնացավ տարբերվող և ոգեշնչող էջ ստեղծելու վրա, որը թերթելիս՝ յուրաքանչյուրը կգտներ իր հաջորդ մատնահարդարումը։ Բացի այդ սոցիալական հարթակները օգտագործվում էին բրենդի դասընթագների առաջխաղացման համար։ Փոտո և վիդեո նկարահանումներ Մեր հաջորդ նպատակը թե՛ մասնագետների աշխատանքները, թե՛ նյութերի երանգային բազմազանությունը իրական պատկերով ցույց տալն էր։ Այս նպատակին հասնելու լավագույն միջոցը կանոնավոր նկարահանումներն էին։ Գունագեղ և դետալացված նկարները դարձան Luxio by Akzentz Armenia էջի տարբերանշանը։
top