Դարոյնք

Մենք առիթ ենք ունեցել համագործակցելու Հայաստանի հրուշակագործության ոլորտի խոշորագույն և բոլոր քաղցրակերների ամենասիրելի կազմակերպություններից մեկի՝ Դարոյնք ՍՊԸ-ի հետ։ 

Ունենալով ավելի քան 20 տարվա պատմություն՝ ընկերությունը կարիք ուներ արագ և ժամանակակից կայքի, որտեղ  թե՛ կներկայացվեր ընկերության հարուստ պատմությունը, թե՛ կցուցադրվեր արտադրվող հրուշակեղենի լայն տեսականին։

Բացի այդ անհրաժեշտ էր վարել դինամիկ և թրենդային էջեր սոցիալական ցանցերում՝ ինչը ևս կնպաստեր Դարոյնքի ճանաչելիության բարձրացմանը, հատկապես, երիտասարդ սերունդի շրջանակում։

Հիմնական նպատակների սահմանումից հետո ճիշտ ժամանակն էր անցնել գործի։

Մարքեթինգ աութսորսինգ

Մեր թիմը ընկերության համար իրականացրել է մի քանի թեմատիկ նկարահանումներ, որոնց միջոցով փոխանցվել է ընկերության ուղերձը իր սպառողներին։ Կայքում տեղադրոած բոլոր պրոդուկտների նկարահանումը ևս իրականացվել է մեր թիմի կողմից։ 

Դարոյնքի առաջխաղացման նպատակով կազմակերպվել էին տարատեսակ արշավներ, օրինակ՝ մարտի 8-ին նվիրված արշավը, որի շրջանակներում մեդիաոլորտի ներկայացուցիչ բազմաթիվ կանայք ստացան Դարոյնք հատուկ թողարկման նվեր-տուփերը։ 

Բրենդի կոմունիկացիա և առաջխաղացման գործիքներ

Մեր թիմի կողմից իրականացվել է նաև որոշ պրոդուկտների րեբրենդինգ, օրինակ՝ ռահաթ լոխումի և մարմելադի համար։ Մշակվել էր մարքեթինգային արշավ, որի գլխավոր նպատակն էր ընդգծել Դարոյնքի՝ շուկայում թելադրողի դիրքը, և ցույց տալ, որ ընկերությունը դինամիկ է և փոխվում է՝ շուկայի թրենդներին և պահանջմունքներին համապատասխան։

Թվային մարքեթինգ

SMM

Սոցիալական էջերը վարելու շրջանակներում մենք իրականացրել ենք թրենդային և էսթետիկ կոնտենտի ստեղծում՝ նկարահանվել են տարատեսակ ռիլսեր և տիկ-տոկ ֆորմատի տեսահոլովակներ, որոնք լայն տարածում են գտել՝ հավաքելով հազարավոր դիտումներ։

 

Վեբ կայքերի պատրաստում

Կազմակերպության համար 0-ից հավաքվել է եռալեզու վեբ-կայք՝ daroink.am։ Վեբ-կայքն ունի կատալոգային կառուցվածք, ինչը հնարավորություն է տալիս օգտատերերին ամբողջական և լիարժեք ինֆորմացիա ստանալ յուրաքանչյուր պրոդուկտի մասին։ Բոլոր պրոդուկտները դասակարգված են ըստ կատեգորիաների՝ կայքում տեղաշարժը դարձնելով առավելագույնս հարմար և արագ։ Կայքը նախատեսված չէ վաճառք իրականացնելու համար։  Կայքի համապատասխան բաժինները ինֆորմացիա են տրամադրում հասանելի թափուր հաստիքների մասին, ինչպես նաև հնարավորությունն ընձեռում ծանոթանալու և բաժանորդագրվելու ընկերության նորություններին։
top