
Հունիս 2023
Arter
Ինքնության ձևավորում
Լուսանկարչություն
Սոցիալական մեդիա մարքեթինգ
Վեբ դիզայն
Arter-ը՝ իր լայն տեսականիով՝ բաղկացած հացահատիկի, նպարեղենի և ալյուրի 29 անուն ապրանքից, հացահատիկի արտադրության աշխարհ իր նորամուտին արդեն իսկ որակի և բազմազանության հոմանիշ է։
Arter-ը մեզ վստահել է առաջնահերթ առաքելություն՝ մշակել և իրականացնել բրենդինգի և փաթեթավորման համապարփակ ռազմավարություն իրենց ողջ արտադրանքի գծի համար:
Arter-ի հետ մեր համագործակցության հիմքում ընկած էր գերազանցության ընդհանուր տեսլականը: Մեր թիմը խորասուզվել էր Arter-ի ստեղծման և գործունեության դրդապատճառների էության մեջ, քանի որ մենք քաջ գիտակցում էինք, որ պետք է ոչ միայն ապրանքային շարք ներկայացնել սպառողներին, այլև փոխանցել ապրանքանշի ստեղծման հետևում եղած ողջ պատմությունը։









Խնդիրները ու իրենց լուծումները
Ոգեշնչվելով Arter-ի գերազանցության հանձնառությունից՝ մենք ձևավորել ենք ապրանքանիշի համահունչ ինքնություն, որն արտահայտում է բարձրակարգ որակ, հուսալիություն և վստահություն: Բրենդի հիմնական արժեքների հստակ սահմանումից մինչև տարբերանշանի, փաթեթավորման և վիզուալ տարրերի ձևավորում. յուրաքանչյուր տարր արտացոլում է Arter-ի տեսլականն ու փիլիսոփայությունը՝ գերազանցություն բոլոր մակարդակներում՝ որակ, արտադրություն, արտաքին տեսք և, իհարկե, համ։
Մեր թիմի առաջ նպատակ կար ստեղծելու տարբերվող և իմաստալից փաթեթավորում ներկայացված 29 ապրանքատեսակներից յուրաքանչյուրի համար։ Արդյունքում ստեղծված փաթեթավորումը ոչ միայն արտացոլում է յուրաքանչյուր հացահատիկային ապրանքի որակը, այլև փոխանցում է Arter-ի ոգին՝ դրանով իսկ այն առանձնացնելով շուկայում առկա այլ ապրանքանիշերից։

Արդյունքում
Համագործակցության արդյունքում տեղի ունեցավ որակի և գեղագիտության ներդաշնակ միաձուլում։ Նորաստեղծ ապրանքանիշը շուկա մուտք է գործելու իրեն լիովին արտացոլող փաթեթավորումով՝ վստահաբար զբաղեցնելով իրեն արժանի տեղ թե՛ գնորդների զամբյուղներում, թե՛ սննդային արտադրության ոլորտում։
Այլ նախագծեր
Hundred CSJH
2022
Artfood
2018-ից
HBM Group
2022
Luxio
2022
Kivera
2022
Modern implant medicine
2022
Victory park
2022
Gold's gym
2022
BestWay tour
2022