
Մոդեռն Իմպլանտ Մեդիսին
Հայ-գերմանական «Մոդեռն Իմպլանտ Մեդիսին» դիմածնոտային վիրաբուժության բժշկական կենտրոնը հիմնադրվել է 2009 թվականին: Բժշկական կենտրոնի աշխատանքը հիմնվում է լավագույն մեթոդների և վերջին սերնդի դիագնոստիկ, վիրաբուժական և ատամնաբուժական սարքավորումների վրա: Նյութատեխնիկական բազայի մշտապես արդիականացման շնորհիվ կլինիկան հանդիսանում է Երևանի դիմածնոտային, ՔԿԱ և իմպլանտոլոգիայի լավագույն կենտրոններից մեկը:
Մարտահրավերային, բայց և շատ հետաքրքիր համագործակցություն։
Բրենդի կոմունիկացիա և առաջխաղացման գործիքներ
Կորպորատիվ ոճի ստեղծում և զարգացում
Թիմի առջև նպատակ էր դրված ստեղծել տարբերվող գունային գամմա, հետաքրքիր և հասկացվող անատոմիական մակետներ։ Բացի այդ թարմացվեց նաև բժշկական կենտրոնի լոգոն։








Թվային մարքեթինգ
Հարկ է նշել, որ մեզ վստահվել էր սոցիալական հարթակներում ոչ միայն MIM ԲԿ-ի էջի վարումը, այլև բժշկական կենտրոնի դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժ՝ Լևոն Խաչատրյանի էջը։
Մեզ համար առաջնահերթ նպատակ էր անել այնպես, որ մարդիկ ժամանակ անցկացնեն էջում, հետաքրքրությամբ ուսումնասիրեն այն, որ էջերը ծանրաբեռնված չլինեն խիստ բժշկական նկարներով, որոնք դիտորդների մեծ մասին տհաճ են։
Արդյունքում ստեղծեցինք գեղեցիկ և ինֆորմատիվ էջեր, որոնք ամենայն մանրամասնությամբ ներկայացնում էին կենտրոնի ուղվածությունը, հիմնական մատուցվող ծառայությունները, ծանոթացնում էին մասնագետներին, ինչպես նաև ցուցադրված էին բժշկների աշխատանքները։









